‘Ե՞րբ պետք է «Տուրբոն» երեք անգամ կտտացնի Ահարոն Ադիբեկյանի գլխին’

1835

Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Հայտնի սոցիոլոգներ Ահարոն Ադիբեկյանն ու Գևորգ Պողոսյանը Երևանի ավագանու ընտրությունների թեմայով իրարից անկախ հարցումներ են անցկացրել։ Ահարոն Ադիբեկյանը «պարզել է», որ Տարոն Մարգարյանին ձայն է տալու երևանցիների 70 տոկոսը, իսկ Գևորգ Պողոսյանը գործող քաղաքապետի համար կանխատեսել է «ընդամենը» 53 տոկոս։

«ՉԻ» — Եթե այս ամենը տեղի ունենար 19-րդ դարում, երկու սոցիոլոգների միջև առկա տարաձայնությունների հաղթահարման լավագույն ճանապարհը կլիներ մենամարտը (չնայած` մեծ է հավանականությունը, որ մենամարտից հետո երկուսն էլ կհայտարարեին, թե ըստ հարցումների` իրենք են ողջ մնացել)։ Բայց մենք ապրում ենք 21-րդ դարի Հայաստանում, այնպես որ` թող երկու սոցիոլոգները մենամարտի փոխարեն գրազ գան։ Կարող ենք նաև պայմանները ներկայացնել։ Հաղթողը ստանում է Տարոն Մարգարյանի ունեցվածքի 0,1 տոկոսի չափով դրամական փոխհատուցում, իսկ պարտվողի գլխին Երևանի ավագանու «Տուրբո» մականունով հանրապետական ներկայացուցիչը երեք անգամ կտտացնում է։ Եվ այդ ամենը, բնականաբար, տեղի է ունենում «Հ1»-ի ուղիղ եթերում։ Նմանօրինակ «ռեալիթի-շոուից» հետո հայ սոցիոլոգները, կարծում ենք, շատ ավելի զգույշ կլինեն իրենց «հարցումներում»։

Նախորդ հոդվածը‘Յուլիա Տիմոշենկոն կարող է այսօր ազատ արձակվել’
Հաջորդ հոդվածը‘Օպերայի և բալետի թատրոնը կրկին բացեց իր դռները’