‘ԵԱՀԿ-ն շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի’

986

Նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Շարժման ռեսուրսներն ավելի քան բավարար են’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ փոխնախագահ. «Ես Էրդողանից երբեք ներողություն չեմ խնդրել»’