ԵԱ․ Հայաստանի թիմերը խաղացին ոչ ոքի

284

Չեռնոգորիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց հույների հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

Հաղթանակ տարավ Հայկ Մ․ Մարտիրոսյանը, իրենց պարտիաները ոչ ոքի ավարտեցին Գաբրիել Սարգսյանն ու Սամվեր Տեր-Սահակյանը, պարտություն կրեց Հրանտ Մելքումյանը։

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Չեռնոգորիային, Ավստրիային, Իսրայելին եւ Հունգարիային, ոչ ոքի խաղացել Խորվաթիայի եւ Սերբիայի հետ, պարտվել Գերմանիային։

Հայաստանի թիմը 11 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը Անգլիայի, Հունաստանի եւ Խորվաթիայի հետ։ Առաջատարներն են Սերբիան ու Գերմանիան՝ 13-ական միավոր։

Կանանց Հայաստանի հավաքականը նախավերջին տուրում ոչ ոքի խաղաց վրացիների հետ։

Պարտություն կրեց Լիլիթ Մկրտչյանը, հաղթեց Էլինա Դանիելյանը, կեսական միավոր վաստակեցին Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։

Նախորդ տուրերում Հայաստանի թիմը հաղթել էր Չեխիային, Իտալիային, Շվեյցարիային եւ Էստոնիային, ոչ ոքի խաղացել Հունաստանի հետ, պարտվել էր Սերբիային եւ Ֆրանսիային։

Հայաստանի հավաքականը 10 միավորով բաժանում է 5-11-րդ տեղերը Ուկրաինայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Վրաստանի եւ Լեհաստանի հետ։

Նախորդ հոդվածըՆովակ Ջոկովիչը՝ ATP Ամփոփիչ մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածըՇախմատի Հայաստանի հավաքականը` ԵԱ-ի բրոնզե մեդալակիր