‘«Ելք»-ը առաջադրել է Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում’

2380

«Ելք» խմբակցության նիստում այսօր միաձայն որոշվել է վարչապետի թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին նիստից հետո հայտնել է խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով, իրենց թեկնածուին խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության աջակցության հարցում խնդիր չեն ունենա:

Նիկոլ Փաշինյանը այսօր կհանդիպի նաև Ազգային ժողովի մյուս խմբակցությունների՝ Հանրապետականի, «Ծառուկյան» դաշինքի և ՀՅ Դաշնակցության հետ:

Վարչապետի ընտրությունը տեղի կունենա ԱԺ-ում մայիսի 1-ին:

Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է «պատասխանատու ձևով ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը»:

Նախորդ հոդվածը‘ԱՊԼ. «Ման. Յունայթեդ»-ը հաղթեց «Արսենալ»-ին, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Փաշինյան․ Ադրբեջանին պետք է բերել կառուցողական դաշտ’