‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով’

1033

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում նոյեմբերի 19-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն:

Նոյեմբերի 22-23-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը և 23-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում` նոյեմբերի 19-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:

22-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

• Օդի առավելագույն ջերմաստիճան 18.70C (1966թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -8.40C (2001թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 5.90C

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի պատգամավորը առաջարկել է հայ օդաչուների դիերը փոխանակել դիվերսանտների հետ’
Հաջորդ հոդվածը‘Զինված հարձակում՝ Երուսաղեմի սինագոգներից մեկի վրա ‘