‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով’

1666

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-31-ին հատկապես արևելյան շրջաններում, նոյեմբերի 1-3-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:

Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 30-31-ին արևելյան շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով, նոյեմբերի 1-3-ին ամենուրեք կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 30-31-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, նոյեմբերի 1-3-ին սպասվում է անձրև: 
 
 
 

Նախորդ հոդվածը‘Պատգամավոր. Բյուջետային միջոցների փոշիացման հետևանքով գյուղատնտեսությունը չի զարգանում ‘
Հաջորդ հոդվածը‘«Էյր Արմենիան» դադարեցնում է ուղևորային փոխադրումները’