‘Եղվարդի մանկապարտեզի երեխաների հոսպիտալացման պատճառը՝ դիզենտերիան է’

944

Բացահայտվել է Եղվարդի մանկապարտեզի երեխաների հիվանդության պատճառը: Ինչպես դեկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, նոյեմբերի 28-ին սննդային թունավորման կասկածանքով բուժօգնության են դիմել Եղվարդի մանկապարտեզի 108 երեխաներ: Հոսպիտալիզացված 75 երեխաներից 20-ը դուրս է գրվել, 30-ը գտնվում է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, իսկ մնացածը` Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Բացի այդ, 33 երեխա գտնվում է ամբուլատոր բուժման մեջ:

Լաբորատոր վերլուծությունների ընթացքում բացահայտվել է դիզենտերիայի հարուցիչը: Փաստի առիթով հարուցված է քրեական գործ: Ըստ նախնական տվյալների, դիզենտերիայի տարածումը պայմանավորված է սննդային գործոններով:

Նախորդ հոդվածը‘Հայկ Կյուրեղյանը կրկին ոտքի չկանգնեց, դատական նիստը հետաձգվեց’
Հաջորդ հոդվածը‘Մոլդովա. խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալները’