‘Եմենում ոչնչացվել է «Ալ-Քաիդայի» պարագլուխներից մեկը’

824

Եմենում ոչնչացվել են «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» (ԱՔԱԹ) խմբավորման պարագլուխներից մեկը և ԱՔԱԹ-ի հետ կապված «Շարիաթի հետևորդներ» ցանցի դաշտային հրամանատարը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, երկուսն էլ ոչնչացվել են ԱՄՆ ՌՕՈՒ անօդաչու թռչող սարքի հասցրած ավիահարվածի արդյունքում:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ սպանվել է հինգ հոգի, որոնց թվում նշվում է Շոուկի ալ-Բադանիի անունը, ում ընթացիկ տարվա հունիսին ԱՄՆ-ն ընդգրկել է ԱՔԱԹ-ի պարագլուխների ցանկում:

Ալ-Բադանին, ինչպես պնդում են ամերիկյան իշխանությունները, անցյալում մասնակցել է ԱՄՆ դեսպանատան վրա երկու գրոհների նախապատրաստմանը, ինչպես նաև՝ ահաբեկչությանը Եմենի մայրաքաղաք Սանայում, որի ընթացքում զոհվեց առնվազն 100 զինծառայող: ԱՄՆ պետդեպի հունիսի 17-ի հաղորդագրության համաձայն՝ ալ-Բադանիի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության համար խոստացվել էր $100 հազար, ընդ որում՝ Ալ-Բադանին անվանվում էր «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ռոյսը երազում է «Բարսելոնայի» մասին’
Հաջորդ հոդվածը‘Արևմուտքը իսլամիստներին կարող է օգտագործել որպես սպառնալիք ՌԴ-ի դեմ’