‘ԵՄ-ն ճնշում է Թուրքիային՝ հակառուսաստանյան պատժամիջոցների պատճառով’

1258

Եվրամիությունը մտադիր է ճնշումներ գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի նա միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Այդ մասին կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ-ում իր դիվանագիտական աղբյուրին:

Անկարա կատարելիք առաջիկա այցի ընթացքւմ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ԵՄ եվրոպական քաղաքականության և հարևանության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը և մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը կփորձեն համոզել Թուրքիայի իշխանություններին՝ միանալ հակառուսաստանյան պատժամիջոցներին, պնդում է գործակալությունը: Եթե Անկարան հրաժարվի դա անել, պատվիրակությունը կփորձի պայմանավորվել Էրդողանի կառավարության հետ, որ նա  չօգտագործի ՌԴ պատասխան պատժամիջոցները՝ Ռուսաստան լրացուցիչ ներկրումներ անելու համար:

Դեկտեմբերի 1-ին Անկարայում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, որը Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարեց «Հարավային հոսք» գազատարի շինարարությունից հրաժարվելու և Թուրքիայւոմ նոր խողովակաշար կառուցելու, ինչպես նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը մեծացնելու մասին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հրաժեշտ գլխին ու գլխացավին. մի «տնտեսագիտական» ելույթի մասին’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ-ի մարդասպանների մոլեգնությունը պայմանավորված է Դուբայից ներկրվող «սարսափի հաբերով»’