‘ԵՄ-ն 6 մլն եվրո կտրամադրի ԼՂ հակամարտության կողմերին`հասարակությունների միջև շփումների համար’

759

Միացյալ Թագավորությունն արդեն 2 մլն եվրո է տրամադրել կողմերին` հակամարտող կողմերի հասարակությունների միջև շփումների հաստատման ծրագրերի իրականացման նպատակով: Եվս 6 մլն կտրամադրի Եվրամիությունը: Այդ մասին Բաքվում ադրբեջանցի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնը: Նա ասել է ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման կարևորությունը`հետագա մարդկային կորուստները բացառելու և Հարավային Կովկասի զարգացման նպատակով:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 400 հզր դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Օբաման և հանրապետականները խոստանում են երկխոսություն սկսել’