‘«Եռյակն» այսօր հերթական նիստը կանցկացնի’

1035

Այսօր խորհրդարանում տեղի է ունենալու ընդդիմադիր «եռյակի» աշխատանքային հերթական հանդիպումը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ կայացած հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտնել էր, որ քննարկվել են կազմակերպական և առաջիկա անելիքների հետ կապված հարցեր, բայց դրանց վերաբերյալ վերջնական որոշումը կհայտարարվի հոկտեմբերի 12-ին։

«Բոլոր հարցերի վերաբերյալ ավելի համակողմանի հայտարարություն կանենք չորեքշաբթի կայանալիք նիստից հետո, որովհետև այս ընթացքում կուսակցությունների ներսում քննարկումներ պետք է արվեն», — նշել էր Մարգարյանը:

Նախորդ հոդվածը‘Ո՞վ է երկարոտն աղջիկը և ԱԺ որ պաշտոնյայի համար է նա դարձել «անփոխարինելի». «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Պետրոսյան. Հայը եւ անցյալը. Դրվագներ ազգային ազատագրական գիտությունից ‘