‘«Եռյակ». Արտաքին վտանգի դեպքում անվերապահորեն կանգնած ենք ԼՂՀ եւ Հայաստանի անվտանգության պաշտպանության դիրքերում’

1283

Անկախ ներքաղաքական խնդիրներից, արտաքին վտանգի դեպքում անվերապահորեն կանգնած են լինելու ԼՂՀ եւ Հայաստանի անվտանգության պաշտպանության դիրքերում: Այս մասին է ասված Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:

«Հրադադարի ողջ ընթացքում սա աննախադեպ մի փաստ է՝ բացահայտ սադրանք՝ ուղղված ռազմական գործողությունների էսկալացիային։ Վտանգավոր  և դատապարտելի այդ քայլը անհանգստություն է առաջացրել նաեւ միջազգային ասպարեզում, տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից եղել են զգուշացնող եւ դատապարտող արձագանքներ։

Խորհրդարանական երեք ընդդիմադիր ուժերը այս առիթով եւս մեկ անգամ հայտարարում են, որ, անկախ ներքաղաքական խնդիրներից, արտաքին վտանգի դեպքում անվերապահորեն կանգնած են լինելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության պաշտպանության դիրքերում»,-ասված է հայտարարության մեջ։

Եռյակն իր խոր վիշտն է հայտնում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների՝ Սերգեյ Սահակյանի, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանի մահվան առթիվ եւ ցավակցում նրանց ծառայակիցներին, հարազատներին ու մտերիմներին։

Նշենք, որ նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից խփվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՍԻ-24 ուղղաթիռը։ 

Նախորդ հոդվածը‘Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը հանդիպել է ամենացածրահասակի հետ’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի նախագահը թույլ է տվել հայրենիք տեղափոխել կալանքը կրող օտարերկրացիներին’