Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

287

Իսպանական «Սևիլիայից» հեռացած Իվան Ռակիտիչը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբ» ակումբում։

Կողմերը կնքել են պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Խորվաթիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը հունվարի 30-ին էր հեռացել իսպանական «Սևիլիայից», որին միացել էր 2020 թվականին։ 35-ամյա ֆուտբոլիստն իսպանական ակումբում խաղացել էր նաև 2011-2014 թվականներին։ «Սևիլիայում» Ռակիտիչն անցկացրել է 323 հանդիպում, դարձել է 51 գոլի ու 63 գոլային փոխանցման հեղինակ։

Կարիերայի ընթացքում կիսապաշտպանը հանդես է եկել նաև շվեյցարական «Բազելում», գերմանական «Շալկեում» ու կատալոնական «Բարսելոնայում»։

Նախորդ հոդվածըՏեբաս. «Հրաժարական կտամ, եթե Սուպերլիգան ստեղծվի»
Հաջորդ հոդվածըԱսիայի գավաթ․ Քառորդ եզրափակիչի զույգերը