‘Եվրոպայի լիբերալները կոչ են անում Թուրքիային՝ ճանաչել Ցեղասպանությունը’

917

«Այնտեղ, որտեղ հիշողություն չկա, վերքերը չեն սպիանում, եւ հաշտություն չի կայանում, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով հայտարարել է Եվրոպական լիբերալ-դեմոկրատների դաշինք կուսակցության նախագահ սըր Գրեհեմ Ուոթսոնը:

«Մարդիկ եւ ազգերը պետք է հաշտվեն իրենց անցյալի հետ եւ ճանաչեն ցեղասպանություններն ու մարդկության դեմ հանցագործությունները: Այնպես, ինչպես Եվրամիության երկրներն են սկսել ճանաչել եւ ընդունել անցյալում տեղի ունեցած հանցագործություններում իրենց մեղքը, այնպես էլ Թուրքիան պետք է բռնի իրական հաշտության ուղին՝ ճանաչման միջոցով», — ասել է նա:

Ուոթսոնի խոսքով, Եվրոպայի լիբերալները նաեւ կոչ են անում Հայաստանի գործող ղեկավարությանը՝ չափազանց շատ տուրք չտալ սփյուռքի պահանջներին եւ չչարաշահել ցեղասպանության հիշատակը՝ շեղվելով իրապես ժամանակակից եւ ազատական-ժողովրդավարական Հայաստան կառուցելու պատասխանատվությունից:

Եվրոպացի լիբերալները հայ-թուրքական հաշտեցման, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման, երկու երկրների միջեւ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունների հաստատման ջատագովներն են:

«ԱԼԴԵ/ALDE դաշինքի անդամները, ներառյալ՝ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները, պետք է ամեն ինչ անեն՝ ամեն հնարավորը՝ այս նպատակներին հասնելու համար», — ասվում է դաշինքի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի ԱԳ նախարարը հաստատում է Լեւոն Տեր-Պետրոսյանի իրավացիությունը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ հայկական սփյուռքը քննադատել է Սպիտակ տանը՝ «գենոցիդ» բառից հրաժարվելու համար’