‘Եվրոպայում պարզում են Քասիգին մահապատժի ենթարկողների ինքնությունը’

842

Արևմտյան հատուկ ծառայությունները փորձում են պարզել «Իսլամական պետության» այն գրոհայինների ինքնությունը, որոնք պատկերված են ամերիկացի Աբդուլ-Ռահման (նախկինում՝ Փիթեր) Քասիգի մահապատժի տեսաերիզում:

Մարդասիրական կազմակերպության 26-ամյա աշխատակից Քասիգը հինգերորդ գերին էր, որը մահապատժի ենթարկվեց «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից: Ընդ որում՝ տեսաերիզում նրան մահապատժի ենթարկող գրոհայինները չէին թաքցնում իրենց դեմքերը: Նրանցից մեկի ինքնությունը հաջողվել է պարզել. Ֆրանսիայի դատախազության տվյալներով՝ դա ֆրանսիացի է՝ 22-ամյա Մաքսիմ Օշարը: Ֆրանսիական իշխանությունների տվյալներով՝ Օշարը Սիրիա է մեկնել 2013 թ.: Գրոհայիններից ևս մեկը, ենթադրաբար՝ Նասեր Մուսանան, բրիտանացի է, սակայն կասկածյալի հայրը հերքում է, թե տեսաերիզում իր որդին է պատկերված:

Դեմքը թաքցնող գրոհայինների շարքում, ըստ երևույթին, «Ջիհադական Ջոն» մականունով բրիտանացի իսլամիստն է: Նա ծնունդով Լոնդոնից է, և թե ՀԴԲ-ն, թե ՄԻ-5 բրիտանական հետախուզությունը գրեթե հաստատապես պարզել են նրա ինքնությունը, սակայն առայժմ անհայտ պատճառներով  չեն բացահայտում դա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը հրապարակել է ուղղաթիռի խոցման իր տարբերակը՝ ֆլեշ եղանակով’
Հաջորդ հոդվածը‘HRW-ն Կոնգոյի ոստիկանությանը մեղադրում է ցուցադրական մահապատիժներ իրականացնելու մեջ’