‘Եվրո-2016. Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց Բելառուսին, Շվեյցարիան՝ Լիտվային, այլ արդյունքներ (տեսանյութեր)’

1121

Ավարտվեց Եվրոպայի 2016 թ. առաջնության որակավորման փուլի հերթական խաղային օրը։ Ներկայացնում ենք տեղի ունեցած հանդիպումների արդյունքները:

C խումբ. Մակենդոնիան սեփական հարկի տակ չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ Սլովակիային և պարտվեց 0:2 հաշվով։ 

Մակեդոնիա — Սլովակիա՝ 0:2

Գոլերը՝ Կուցկա՝ 25, Նեմեց՝ 38:  

Խմբի երրորդ խաղում Իսպանիան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Բելառուսի դարպասը։

Իսպանիայի Ուելվա քաղաքում կայացած խաղում մեկական անգամ աչքի ընկան Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ու «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Սերխիո Բուսկետսը և Պեդրոն:

Իսպանիա — Բելառուս՝ 3:0

Գոլերը՝ Իսկո 18, Բուսկետս 19, Պեդրո 55 

E խումբ. Շվեյցարիան սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթանակ տարավ Լիտվայի ընտրանու նկատմամբ։ Շվեյցարայի հավաքականից 10 րոպեում դուբլի հեղինակ դարձավ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջերդան Շաքիրին, ով խաղի վերջակետը դրեց գեղեցիկ հարվածով:

Շվեյցարիա-Լիտվա՝ 3:0

Գեդրիուս Արլաուսկաս, 66 (ինքնագոլ), Ֆաբիան Շեր, 68, Ջերդան Շաքիրի, 80, 90 

G խումբ. Մոնտենեգրոն հյուրընկալեց Շվեդիային, որի կազմում դաշտ էր վերադարձել առաջատար Զլատան Իբրահիմովիչը։ Թիմերը մեկական գնդակ փոխանակեցին։ 

Մոնտենեգրո-Շվեդիա՝ 1:1

Գոլերը՝ Յովետիչ 80 — Իբրահիմովիչ 9

Նախորդ հոդվածը‘Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ’
Հաջորդ հոդվածը‘Հունաստանի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ազատվել է զբաղեցրած պաշտոնից’