Եվրո-2024-ի ընտրական փլեյ-օֆֆի զույգերը

168

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրո-2024-ի ընտրական փլեյ-օֆֆի վիճակահանությունը, որտեղ որոշվեց Ուկրաինայի, Ֆինլանդիայի ու Իսլանդիայի հավաքականների ուղին:

C ուղու համար վիճակահանություն չեղավ, քանի որ զույգերն ավտոմատ կերպով որոշվել էին ավելի վաղ:

Եվրո-2024-ի ընտրական փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչի զույգերը.

Ուղի A

Լեհաստան — Էստոնիա
Ուելս — Ֆինլանդիա

Ուղի B

Իսրայել — Իսլանդիա
Բոսնիա և Հերցեգովինա — Ուկրաինա

Ուղի C

Վրաստան — Լյուքսեմբուրգ
Հունաստան — Ղազախստան

Ընտրական փլեյ-օֆֆի 6 կիսաեզրափակիչները կանցկացվեն 2024 թվականի մարտի 21-ին, իսկ եզրափակիչները՝ մարտի 26-ին: Եզրափակիչների երեք հաղթողները կստանան Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ի ուղեգիր: 

Ավելի վաղ հայտնի էին դարձել Եվրո-2024-ի հիմնական մրցաշարի վիճակահանության զամբյուղները.

Նախորդ հոդվածըԱ սերիայի երկու ակումբ հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանի ծառայություններով
Հաջորդ հոդվածըԿրակի դադարեցման ռեժիմը Գազայում սկսվել է