‘Երկնիշ աճ, այնուամենայնիվ, կա. «ՉԻ»’

1375

Պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա տասը ամիսների ընթացքում ինքնաթիռով Հայաստանից արտագաղթածների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 36 տոկոսով և կազմել 40 հազար:

«Չորրորդ իշխանությունը» այս առնչությամբ գրում է. Վերջապես ինչ-որ ոլորտում երկնիշ աճ արձանագրվեց: Ընդ որում` այնպիսի աճ, որն ակնհայտորեն վկայում է ազգաբնակչության բարեկեցության բարձրացման մասին: Չէ՞ որ ինքնաթիռով արտագաղթելն ավելի թանկ հաճույք է, ուստի` այդ ցուցանիշը վկայում է այն մասին, որ Հայաստանում կյանքի որակն այնքան է բարձրացել, որ մարդիկ արդեն օդային ճանապարհով են արտագաղթում:

Ճիշտ է, չար լեզուները պնդում են, թե արտագաղթի ծավալների աճը չի կարող կյանքի որակի բարձրացման ապացույց լինել, բայց նման բան պնդողներն ակնհայտորեն չեն տիրապետում ժամանակակից հայ իրականության նրբություններին: Չէ՞ որ պաշտոնապես ՀՀ քաղաքացիները ոչ թե արտագաղթում են, այլ մեկնում արտագնա աշխատանքի: Իսկ հիմա ասացեք խնդրեմ՝ աշխարհում շա՞տ երկրներ կան, որտեղ բնակչության կեսն աշխատանքի է գնում ինքնաթիռով:

Նախորդ հոդվածը‘Ռուսական զորքերը Երևանում կմասնակցեն շքերթի. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Սասունյան. Մութ ամպեր են կուտակվել հայկական լոբբիստական ջանքերի վրա’