Երկրաշարժ Ադրբեջանում

596

Սեպտեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 20:36-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:36-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.38⁰ և արևելյան երկայնության 48.37⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ ըստ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրության` երկրաշարժը զգացվել է նաև Արցախում, Ստեփանակերտ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ։

Նախորդ հոդվածըԻրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է
Հաջորդ հոդվածը«Ինտերի» տպավորիչ հաղթանակը՝ 4:0 հաշվով (տեսանյութ)