‘Երևանը հետաքրքիր է նաև եգիպտացի զբոսաշրջիկների համար’

991

Երևանի քաղաքապետարան աշխատակազմի արտաքին կապերի վարչւթյան պետ Դավիթ Գևորգյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության խոշորագույն «Լաքի Տուրս» տուրիստական ընկերության ներկայացուցիչների հետ։ Ինչպես ilur.am-ին հայտնեցին Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հյուրերին ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը տուրիզմի ոլորտում, մասնավորապես առանձնացվել են Երևանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելուն ուղղված քաղաքապետարանի  կողմից  իրականացված միջոցառումներն ու ծրագրերը:

Եգիպտական կողմը նշել է, որ Երևանը կարող է հետաքրքիր լինել հատկապես մշակութային ժառանգության տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետը հյուրերին ներկայացրել է Երևան քաղաքի զբոսաշրջության առումով ներուժը, նշելով, որ  զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղությունը  պատմամաշակութային զբոսաշրջությունն է: Տուրերի ընթացքում զբոսաշրջիկին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու Երևանի մշակութային ժառանգությանը, տեսարժան վայրերին,  հակական ինքնատիպ խոհանոցին և այլն։ Հյուրերին ներկայացվել է նաև իր տեսակի մեջ տարածաշրջանում միակ «Երևան Սիթ Տուր»  քաղաքային զբոսաշրջային երթուղին:

Գործընկերային հարաբերություններն առավել առարկայական դարձնելու նպատակով, կողմերը պայամանավորվել են հետագա համագործակցության  ուղղությամբ։

Նախորդ հոդվածը‘ՕԵԿ-ը կքննարկի ՀԱԿ-ի հրավիրած արտահերթ նիստին մասնակցելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘ԱՎԾ. Հայաստանում մեծահասակ անօթևանների թիվն ավելացել է’