‘Երևանի կենդանաբանական այգու մոտ քարաթափում է տեղի ունեցել ‘

989

Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.59-ին, ՀՀ ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 45 տան մոտակա սարալանջից ընկել է 3 քարաբեկոր, որոնցից 1-ը ընկել է Մյասնիկյան պողոտա, ինչը հեռացրել են փրկարարները, իսկ մնացածը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Նշված քարերը կհեռացվեն հատուկ տեխնիկայի օգնությամբ:

Նախորդ հոդվածը‘Նաղդալյանը հակադարձում է շեֆին. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն կավարտի ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի քննարկումները (ուղիղ)’