‘Երևանում կբացվի ևս մեկ խոշոր առևտրի կենտրոն՝ «Ռիո» ‘

3888

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպ»-ը 20-25 միլիոն դոլար կներդնի՝ Երևանում «Ռիո» առևտրային-ժամանցային կենտրոն կառուցելու համար։

«168 Ժամի» հետ զրույցում «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի նախագահի օգնական Գոռ Բարոյանն ասաց, որ կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի 22 հազար քմ։ Երևանյան «Ռիո»-ն տեղ կգտնի Քոչար, Փափազյան փողոցների և Սարալանջի պողոտայի հատման մասում: Նոր կենտրոնն ունենալու է 4 մասնաշենք։ Առաջին մասնաշենքը կունենա 4 հարկ, երկրորդը՝ 2 հարկ, երրորդը՝ 3, չորրորդը՝ 2 հարկ։ «Ռիո» կենտրոնի կառուցումը նախատեսվում է ավարտելէ 2015 թվականին։

Նշենք, որ «Տաշիր Գրուպին» են պատկանում Երևանում գործող ևս երկու խոշոր առևտրի կենտրոն. «Տաշիրը» և «Դալմա գարդեն մոլը»:

Նախորդ հոդվածը‘Հակոբ Ինջիղուլյանը ծառայության է անցել ‘
Հաջորդ հոդվածը‘Իշխանությունը 12 կետերի շուրջ բանակցության է հրավիրում ընդդիմությանը. Կոնգրեսը չի մասնակցում’