Երևանում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը

177

Երևանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը։

Հայաստանը մրցաշարում կունենա 16 ներկայացուցիչ։ Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ աշխարհի պատանեկան առաջնությանը կմասնակցեն Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը և Տիգրան Խաչատրյանը (80 կգ):  

Աղջիկների պայքարում Հայաստանի երեք ներկայացուցիչներն են 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը:  

Ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանը խոսել է մեր թիմի նախապատրաստական շրջանում կատարած աշխատանքի մասին․

«Մեր բոլոր բռնցքամարտիկները բավականին խոստումնալից են: Երկու-երեք ամիս է՝ նախապատրաստվում ենք այս մեծ մրցաշարին: Հոգեբանական և ֆիզիկական շատ լավ աշխատանքներ ենք տարել տղաների հետ: Աշխատում ենք արագության, տեխնիկական և տակտիկական հմտությունների վրա»,- ասել է հավաքականի ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանը

Նախորդ հոդվածըՆյու Յորքում ձերբակալել են նախագահ Օբամայի նախկին խորհրդականին
Հաջորդ հոդվածըՄեսսին տեղ չունի Opta-ի խորհրդանշական հավաքականում