Զախարովա․ Թրասի հայտարարությունը «Օսթին Փաուերսի» նոր սերիայի է արժանի

410

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար, թագավորության վարչապետի պաշտոնին հավակնող Լիզ Թրասի հայտարարությունը, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ են միջուկային զենք կիրառել, կարող էր անթերի սկիզբ դառնալ Օսթին Փաուերսի մասին լրտեսական կատակերգության նոր սերիայի համար, չորեքշաբթի իր Telegram ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դա անթերի սկիզբ է «Օսթին Փաուերսի» նոր սերիայի համար։ Հիմա «միջազգային մակարդակի մարդ-հանելուկի» դերը կին է խաղում»,- նշել է դիվանագետը։

Ավելի վաղ Լիզ Թրասը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում պատրաստ է միջուկային զենք կիրառել, եթե Միացյալ Թագավորությանը վտանգ սպառնա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌոյզմանի հիմնադրամի գրասենյակը խուզարկում են
Հաջորդ հոդվածըATP․ Բորնա Չորիչն առաջադիմել է 123 տեղով, Կարեն Խաչանովը նահանջել է