Զախարովա․ ՌԴ-ն ողջունում է քառօրյա հումանիտար դադարի մասին համաձայնությունը

191

Մոսկվան ողջունում է քառօրյա մարդասիրական դադար հայտարարելու վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հակամարտության լարման հենց սկզբից դրա կոչն էր անում Ռուսաստանը,- նշել է Զախարովան։- Շեշտում ենք Կատարի առանձնակի ջանքերը, որոնք ուղղված էին ապալիցքաթափման վերաբերյալ միջազգային հորդորների գործնական իրականացմանը»։

Ավելի վաղ Կատարի ԱԳՆ-ն հաստատել է, որ համաձայնություն է ձեռք բերվել չորսօրյա մարդասիրական դադարի վերաբերյալ։

Նախորդ հոդվածըԵվրո-2024․ Հայտնի են մրցաշարի 24 մասնակիցներից 21-ը
Հաջորդ հոդվածըՊեսկով․ Պուտինն անպայման կայցելի Չեչնիա համապատասխան ժամանակ