Զելենսկին խոստովանել է, որ Կիևի հակահարձակումը նշանակալի հաջողություն չունի

291

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ երկրի զինված ուժերը բավարար արդյունքներ չեն ցուցադրում հակահարձակման ընթացքում։

Fox News հեռուստաալիքի լրագրողը նախագահին հարցրել է՝ ուկրաինական զորքերի առաջխաղացման բացակայությունն արդյոք վատ նշան չէ՞ և ցույց չի՞ տալիս, որ հակահարձակումն ըստ պլանի չի ընթանում։

«Դա վատ ազդանշան է։ Դա ճիշտ է։ ․․․ Մեզ համար դժվար է ուժեղ մնալ։ Այո, մեզ ավելի լավ արդյունքներ են հարկավոր մարտի դաշտում։ Եվ նորից, կներեք, որ կրկնում եմ՝ սա կինո չէ, չի կարող հրաշք լինել ամեն օր»,- հավելել է նախագահը։

Նախորդ օրը Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այնպիսի զենք չունի, որն Ուկրաինայի զինված ուժերի համար կախարդական փայտիկ լինի։ Ըստ նրա՝ ամեն ինչ կախված է նրանից, թե Կիևն ինչպես է օգտագործում Արևմուտքի տրամադրած զենքը։

Նախորդ հոդվածըԻսրայելի արդարադատության նախարարությունը ցուցակ է հրապարակել
Հաջորդ հոդվածըԼուկա Մոդրիչ․ Հեշտ չէր, Հայաստանի թիմը շատ լավ խաղ անցկացրեց