Զելենսկի․ Ռուսաստանի հետ հակամարտության նոր փուլ է սկսվել

329

Ռուսաստանի հետ հակամարտության նոր փուլ է սկսվել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում։

«Ռուսաստանի հետ պատերազմը մտել է նոր փուլ, և սպասվում է, որ ձմեռը կդժվարացնի ռազմական գործողությունները՝ ամառային հակահարձակումից հետո, որը ցանկալի արդյունքների չբերեց՝ զենքի և ցամաքային զորքերի անբավարարության պատճառով»,- ասել է Զելենսկին։

Ընդ որում՝ նա պնդել է, թե դրա պատճառով ինքը «չի կարող բավարարված լինել», բայց կարող է նաև «շատ գանգատվել»։

Ուկրաինական հակահարձակումն սկսվեց հունիսի 4-ին, իսկ դրանից երեք ամիս անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արձանագրեց՝ «հակահարձակումը ոչ թե տեղում է տալիս, դա ձախողում է»։ Իսկ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշեց, որ ՈՒԶՈՒ-ն իր նպատակին չի հասել ոչ մի ուղղությունում։

Այդ ֆոնին արտասահմանյան ԶԼՄ-ներն ավելի ու ավելի հաճախ են գրում, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն սկսել են հոգնել ուկրաինական ճգնաժամից, և Զելենսկուն աջակցությունը սկսում է նվազել։ NBC հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկյան և եվրոպական պաշտոնյաներն արդեն Կիևի իշխանությունների հետ քննարկում են Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների հնարավոր հետևանքները՝ ներառյալ այն, թե ինչից նա կարող է հրաժարվել՝ պայմանավորվածությունների հասնելու համար։

Նախորդ հոդվածըԻսրայելի հատուկ ծառայությունները պատրաստվում են ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ողջ աշխարհում
Հաջորդ հոդվածը«Մեծ սաղավարտի» մրցաշարերը չեն անցկացվի АТР-ի ու WTA-ի հովանու ներքո