‘Զեկույց՝ ԱՄՆ մարմնամարզության բնագավառում սեռական ոտնձգությունների մասին’

3103

ԱՄՆ մարմնամարզության հավաքականի բժիշկ Լարի Նասարի շուրջ ծագած սկանդալը հատուկ դատախազ Դեբրա Դենիելսի՝ երեքշաբթի հրապարակած զեկույցի մի դրվագն է:

Նասարին վեց պատանի մարզուհիների նկատմամբ սեռական ոտնձգության և մանկական պոռնո տարածելու մեղադրանք է ներկայացվել:

«Բժիշկ Նասարն ինձ բռնաբարել է Թեքսասում ԱՄՆ ազգային ուսումնական կենտրոնում: Նա ինձ բռնաբարել է Կալիֆոռնիայում հավաքների և արտասահմանյան ուղևորությունների ժամանակ»,- սենատում լսումների ընթացքում պատմել է  2000 թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ջեյմի Դանցշերը:

Ցուցմունք են տվել նաև այլ նախկին մարզուհիներ: Նրանք հայտնել են, որ բուժզննման անվան տակ սեռական բռնության են ենթարկվել, երբ դեռ անչափահաս են եղել:

Վերջին 20 տարում մարմնամարզության ամերիկացի մարզիչներն ավելի քան 360 անգամ մեղադրվել են իրենց սաների նկատմամբ սեռական բռնությունների համար: Մարտ ամսին հրապարակային բացահայտումներից հետո հրաժարական տվեց երկրի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Սթիվ Փեննին:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն հեռակա մահվան է դատապարտել Հարավային Կորեայի նախկին նախագահին’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայում հայտնաբերվել է «հատուցման ուղղաթիռը»’