‘Զիդանի ու Իսկոյի հարաբերությունները լարված են’

2098

 

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և թիմի կիսապաշտպան Իսկոյի հարաբերությունները շարունակվում են լարված մնալ: Այս մասին հայտնում է իսպանական մամուլը:

Աղբյուրի փոխանցմամբ, 24-ամյա կիսապաշտպանը մինչ օրս չի ներում Զիդանին այն բանի համար, որ նա նախորդ մրցաշրջանում առանց պատճառաբանության իրեն բավարար խաղաժամանակ չի տրամադրել: Զիդանն իր հերթին իրավիճակը հարթելու համար ոչ մի քայլ չի ձեռնարկում:

Իսկոն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 8 հանդիպման (ներառյալ Իսպանիայի և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթները) և դարձել 1 գոլի հեղինակ

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Սուր փոխանցումների առաջատարները’
Հաջորդ հոդվածը‘Երեկ. Իսկ դու շնորհավորե՞լ ես Խաչիկյանին’