‘Զինվոր է զոհվել. դեռ չպարզված հանգամանքներում’

1343

Արցախի ՊԲ-ն հաղորդում է, որ երեկ` մարտի 26-ի ժամը 18:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Նախորդ հոդվածը‘Sport.es.«Բարսելոնա»-ն ամռանը կփորձի թիմ հրավիրել «Լիվերպուլ»-ի պաշտպանին’
Հաջորդ հոդվածը‘Շախմատի Եվրոպայի առաջնություն. Սամվել Տեր-Սահակյանն առաջատարին զիջում է 1 միավորով’