‘Զլատան Իբրահիմովիչը չի կարողացել զսպել արցունքները. «Ֆուտբոլի կողքին մի կյանք կա, որը շատ ավելի կարևոր է» (տեսանյութ)’

792

Զլատան Իբրահիմովիչը, ով երեկ արդեն 9-րդ անգամ ճանաչվել է Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ, մրցանակն ստանալիս չի կարողացել զսպել արցունքները։

«ՊՍԺ»-ի առաջատարը շնորհակալական խոսք ասելիս հիշել է եղբորը՝ Սապկոյին, ով ապրիլին 40 տարեկանում մահացել է քաղցկեղից, ինչպես նաև «Մարսելի» նախկին խաղացող Կլաս Ինգեսոնին (մահացել է քաղցկեղից 46 տարեկանում) ու նախկին պաշտպան Պոնտուս Սեգերսրոմին (մահացել է ուղեղի քաղցկեղից): Վերջիններս կյանքին հրաժեշտ են տվել անցյալ ամիս:։

«Ֆուտբոլն իմ մանկության երազանքն է, որը ես ապրում եմ։ Իմ ստացած բոլոր մրցանակներն ապացույց են, որ ես ինչ-որ լավ բան անում եմ և այդ բանը լավ եմ անում: Սակայն այս ամենը չափազանց ստվերված է նրանով, ինչ պատահեց Կլասին ու Պոնտուսին։ Ես էլ եղբայր ունեի, ով նման հանգամանքներում մահացավ, այնպես որ ֆուտբոլի կողքին մի կյանք կա, որը շատ ավելի կարևոր է։ Թող նրանք հանգչեն խաղաղությամբ»,-ասել է Շվեդիայի հավաքականի ավագը։

Նախորդ հոդվածը‘ Սևանա լիճ բաց է թողնվել 367.000 մանրաձուկ’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Իգիթյանը արվեստանոցը ուզում է դարձնել փայտի արտադրամաս. Բողոքի ակցիա (Ֆոտոշարք)’