ԶԼՄ․ Թուրքիայում սկսվել է իսրայելական ապրանքանիշների բոյկոտ

374

Թուրքիայում սկսվել է իսրայելական ապրանքնանիշների՝ պատմության մեջ ամենախոշոր բոյկոտի արշավ, գրում է Yeni Akit թերթը։

«Պաղեստինի վրա Իսրայելի հարձակման կապակցությամբ բոյկոտ սկսելու որոշման աջակցությունն աճում է։ Ցուցակում են հայտնվել իսրայելական ապրանքանիշներ և Իսրայելին աջակցողների ապրանքանիշներ»,- գրում է պարբերականը։

Թերթը նշում է, որ Թուրքիայի շուկայում իսրայելական ընկերությունների բազմաթիվ ապրանքանիշներ են վաճառվում։

 «Քաղաքացիներն իրենց համար բացահայտում են տեղական արտադրության ապրանքներ, ինչը արտադրողներին մղում է նոր մշակումների»,- նշում է պարբերականը։

Նախորդ հոդվածըԹուրքիան հերքել է «Ինջիրլիկի» օգտագործումը՝ Իսրայելին զենք մատակարարելու համար
Հաջորդ հոդվածըԻսրայել. բանտերի վարչությունը ստացել է ազատ արձակման ենթակա 39 պաղեստինցի կալանավորների ցուցակ