ԶԼՄ․ Պարսից ծոցի երկրները պատրաստ են ֆինանսապես օգնել Գազային

272

Պարսից ծոցի երկրները պատրաստ են հակամարտության ավարտից հետո ֆինանսական օգնություն ցուցաբերել Գազային, սակայն Պաղեստինյան ազգային վարչակազմում էական փոփոխություններ կատարելու պայմանով։

Նման պնդմամբ է հանդես եկել իսրայելական Kan հեռուստառադիոընկերությունը։

Նրա տվյալներով՝ բարեթոխումները, որոնք արաբական երկրներն ակնկալում են Պաղեստինի ազգային վարչակազմից, ենթադրում են նաև պաղեստինյան ղեկավարության փոփոխություն։ Պաղեստինի դաշնակիցներն արդեն բազմիցս զգալի միջոցներ են ներդրել Գազայի վերականգնման համար իսրայելական գործողություններից հետո և մտավախություն ունեն, որ իրենց ներդրումները կրկին ապարդյուն կլինեն, պնդում է Kan-ը։

Անկլավին ֆինանսական օգնություն ցուցաբերելու մյուս պայմանն այն է, որ Իսրայելը համաձայնի ընդունել  պաղեստինյան հարցի կարգավորման ճանապարհային քարտեզ։ Իսրայելում և արաբական երկրներում պաշտոնական անձինք առայժմ այս տեղեկությունը չեն մեկնաբանել։

Նախորդ հոդվածըՑԱԽԱԼ-ն օդային գրոհ է կատարել Գազայի հատվածում արմատականների 250 ռազմական թիրախների վրա
Հաջորդ հոդվածըFT․ ԵՄ-ն կարող է սահմանափակել ՌԴ դիվանագետների տեղաշարժի ազատությունը