‘
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի և նրա չորս գործընկերների փաստաբանները, որոնք նույնպես ժամանել են Բելգիա, պնդում են, որ բելգիական կառավարությունը կմերժի նրանց հանձնել Իսպանիային, չորեքշաբթի հաղորդել է Soir թերթի էլեկտրոնային տարբերակը:
Պուչդեմոնը և նրա կառավարության անդամները նոյեմբերի 5-ի առավոտյան Բրյուսելում կամավոր ներկայացել են ոստիկանական բաժին: Երեկոյան դատավորը որոշում է կայացրել նրանց ազատ արձակել՝ Իսպանիային արտահանձնելու վերաբերյալ հայցը քննարկելու ընթացքում, ընդ որում՝ նրանց արգելվում է լքել Բելգիայի տարածքը, նրանք պետք է բելգիական իշխանություններին տրամադրեն իրենց ժամանակավոր հասցեն, համագործակցեն հետաքննության հետ և ներկայանան իրավապահների կանչով:
«Պուչդեմոնի և նրա նախարարների փաստաբանների խոսքով՝ բելգիացի դատավորը պետք է մերժի նրանց հանձնել իսպանական արդարադատությանը: Պատճառը՝ նրանց հետապնդում են ոչ թե հանցագործության փաստերի հիման վրա, այլ իրենց համոզմունքների և քաղաքական գործողությունների համար»,- գրում է պարբերականը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘