‘«Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 11 տոկոսով’

927

2014թ. հոկտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն ավելացել է 11 տոկոսով: Եթե 2013թ հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 162 400 ուղևոր, ապա 2014թ հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 179 602 ուղևոր:

Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 6 տոկոս: 2014թ. հոկտեմբերին կատարվել է 1649 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1549 չվերթի համեմատ:

Նախորդ հոդվածը‘Արմեն Պետրոսյան. Հայը եւ անցյալը. Ինքնամեղադրանք եւ դավադրություն ‘
Հաջորդ հոդվածը‘Վահան Բաբայանը ՀՀԿ-ականների խորհուրդ է տալիս հարցախույզ անել և պարզել թե ով ինչ փայեր է մտնում’