‘Զ. Զոհրաբյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ’

1091

ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանը շուրջ 12 օր գտնվելով վերակենդանացման բաժանմունքում քիչ առաջ տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա առողջական վիճակը գնահատվում է լավ: Այս մասին Փաստինֆոյին տեղեկացրեց «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:

Իսկ թե Զոհրաբյանը որքան ժամանակ դեռ կմնա հիվանդանոցում առայժ պարզ չէ:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենան վթարի էր ենթարկվել, ինչի արդյունքում Զոհրաբ Զոհրաբյանն անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։

Նախորդ հոդվածը‘Կողոպտել են Ժոզե Մոուրինյոյի կնոջն ու աղջկան’
Հաջորդ հոդվածը‘Այսօր հեմոֆիլիայի դեմ պայքարի միջազգային օրն է’