Էդգար Սևիկյանը՝ իր հանդեպ այլ ակումբների հետաքրքրության մասին

156

Ռուսական «Նիժնի Նովգորոդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանն անդրադարձել է այլ ակումբների կողմից իր հանդեպ հետաքրքրությանը, հաղորդում է «Матч ТВ»-ն։

Հետևո՞ւմ եք ԶԼՄ-ներին։

Ոչ։

Շատ է խոսվում Ձեր հեռանալու մասին։

Դա ոչ մի կերպ չի ճնշում ինձ։ Ես ապրում եմ ներկայով, առջևում կա երկու կարևոր խաղ։ Պետք է ներդնել բոլոր ուժերն ու վաստակել առավելագույն միավորներ։ Բոլոր մտքերս դրա հետ են կապված։ Պետք է լավ տրամադրությամբ ավարտել տարին։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Սևիկյանի ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական «Նանտը», ռուսական «Կրասնոդարն» ու ԲԿՄԱ-ն։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Նիժնի Նովգորոդի» կազմում անցկացրել է 20 հանդիպում ու խփել 7 գոլ։

Նախորդ հոդվածըՎինիսիուս Ժունիորն առաջին անգամ ճանաչվել է Բրազիլիայի լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըՊույոլը պատմել է ամենացավալի վնասվածքի մասին