‘Էդինսոն Կավանին կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում’

1461

Էդինսոն Կավանին կարող է հեռանալ ՊՍԺ-ից և վերադառնալ իտալիա։ Այս մասին հաղորդում է Football-italia-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Նեյմարը խնդրել է ակումբին, որ ազատվեն Կավանիից և նրա փոխարեն ձեռք բերեն «Բարսելոնա»-ի կենտրոնական հարձակվող Լուիս Սուարեսին։

Նշենք, որ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով հատաքրքրված են «Նապոլի»-ն և «Յուվենթուս»-ը։

Ավարտված մրցաշրջանում Կավանին մասնակցեց 48 հանդիպման և դարձավ 40 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում մարդատար գնացքի աղետի հետևանքով կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. Գեղարդը’