Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի «Այաքս»

383

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում չի տեղափոխվի Ամստերդամի «Այաքս»։ Այդ մասին հայտարարել է «Այաքսի» գլխավոր մարզիչ Մորիս Սթեյնը։

«Դա քիչ հավանական է։ Չեմ կարծում, որ այդ տրանսֆերը կկայանա»,- ասել է հոլանդացի մասնագետը, հաղորդում է RTL7-ը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Այաքսի» մարզական տնօրենը ցանկանում է ձեռք բերել Էդուարդ Սպերցյանին, սակայն ակումբի դիտորդների խորհուրդը դեմ է արտահայտվել այդ տրանսֆերին։

Հիշեցնենք, որ 23-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» սան է, հիմնական թիմում խաղում է 2021 թվականից, պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 2022թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը մասնակցել է 5 խաղի, դարձել 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածըԱրսեն Զախարյանը զարմացրել է «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչին
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Տեր Շտեգենի հետ