‘Էլարդայսը «Էվերտոնի» գլխավոր մարզչի թեկնածուն է’

1600

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը մերսիսայդյան ակումբի խոշորագույն բաժնետեր Ֆարադ Մոշիրիի հետ հանդիպելուց հետո գուցե նշանակվի «Էվերտոնի» գլխավոր մարզիչ։ Այս պահին Հիրիկները փոխարինող են փնտրում անցած ամսին պաշտոնանկ արված Ռոնալդ Կումանին։ Գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Դեյվիդ Անսուորտի օրոք «Էվերտոնը» 3 անգամ պարտվել է, միայն մեկ անգամ է հաղթել՝ «Ուոթֆորդին»։

Ըստ ասեկոսեների սկզբից Անսուորտի թեկնածությունը պաշտպանել է մերսիսայդյան ակումբի նախագահ Բիլլ Քենռայտը, սակայն անբավարար արդյունքները անհավանական են դարձնում այդ նշանակումը։

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, այդ պաշտոնը զբաղեցնելու շատ ավելի մեծ շանսեր ունի Էլարդայսը, որին սատարում է մարզական տնօրեն Սթիվ Ուոլշը։ Թե ինչպես Մեծ Սեմին կընդունեն Հիրիկների երկրպագուները – դա արդեն այլ հարց է։

Էլարդայսի հետ հանդիպելուց հետո Մոշիրին հույս ունի այդ նշանակումն իրականացնել միջազգային դադարի ժամանակ։ Հիրիկները դեռ դիտարկում են «Բեռնլիից» Շոն Դայչի և «Ուոթֆորդից» Մարկ Սիլվայի թեկնածությունները, բայց հազիվ թե նրանք թողնեն իրենց ակումբները մրցաշրջանի ընթացքում։

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները կսպասարկեն վրացի մրցավարները’
Հաջորդ հոդվածը‘«Հանուն գիտության զարգացման 2004» նախաձեռնող խմբի անդամների հայտարարությունը’