‘Էմենալոն հեռացավ «Չելսիից»’

1542

Լոնդոնյան «Չելսիի» տեխնիկական տնօրեն Մայքլ Էմենալոն պաշտոնաթող եղավ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից հետո։ Ըստ տեղեկությունների սա նրա որոշումն էր, որը հիմնավորված էր ընտանեկան հանգամանքներով։

Վերջին ժամանակներս շատ են շրջանառվում այն լուրերը, թե Անտոնիո Կոնտեն կհեռանա թիմից, բայց Էմենալոն որոշեց կոնֆլիկտի մեջ չմտնել «Չելսիի» մարզչի և փոխնախագահ Մարինա Գրանովսկայայի հետ։

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի համար սա տհաճ անակնկալ էր, որովհետև նա 52-ամյա մասնագետին համարում էր ակումբի ամենանվիրված մարդկանցից մեկը և շատ կարևոր հարցեր էր նրան վստահում։

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» գերազանցեց ռեկորդը ‘
Հաջորդ հոդվածը‘Դավիդ Լուիսը չի հավատում Կոնտեի մարտավարությանը’