‘Էմենալո. Չեմպիոնների լիգայում հաղթելու համար ՊՍԺ-ն պետք է հրավիրի Մոուրինյոյին կամ էլ Կոնտեին’

1034

«Մոնակոյի» մարզական տնօրեն Մայքլ Էմենալոն գտնում է, որ այն միջոցներն ու հավակնությունները, որոնք ֆրանսիական ՊՍԺ ակումբը ծախսում է – բավարար չեն Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար, քանի դեռ ակումբը չի հրավիրել Ժոզե Մոուրինյոյին կամ էլ Անտոնիո Կոնտեին։

«ՊՍԺ-ն շատ փող ունի, հնարավոր է՝ ավելի շատ, քան որևէ մեկը ֆուտբոլում։ Բայց դա բավարար չէ, եթե ղեկին չլինի Ժոզե Մոուրինյոն կամ էլ Անտոնիո Կոնտեն։ Նրանց ՊՍԺ հրավիրելը չափազանց դժվար կլինի, հաշվի առնելով նրանց հավակնությունները, բայց եթե հաջողվի այդ գործարքն իրականացնել, ապա փարիզցիներն անպայման կկարողանան նվաճել նվիրական մրցանակը»,- հայտարարել է Էմենալոն ledauphine-ին։

Նախորդ հոդվածը‘Ֆաբրեգասը վստահ է՝ Էդեն Ազարը կարող է նվաճել «Ոսկե գնդակը» ‘
Հաջորդ հոդվածը‘ՄՅՈՒ-ի երկրպագուների պատասխանը Մոուրինյոյի նկատողությանը’