‘
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարող է ստանձնել «Միլան»-ի ղեկը: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոներիներ»-ի ղեկավարությունը մտադիր է պաշտոնանկ անել ներկայիս գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին և նրա փոխարեն թիմ հրավիրել իսպանացուն:
Հաղորդվում է, որ իտալական գրանդն Էմերիի հետ բանակցություններ կսկսի վարել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Հավելենք, որ 30-րդ տուրից հետո վաստակած 52 միավորով «Միլան»-ը գտնվում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում:
‘