‘Էյմսբերիում «Նովիչոկից» թունավորվածի որդին նամակ է գրել Պուտինին’

1060

Անցյալ տարի բրիտանական Էյմսբերի քաղաքում նյարդակաթվածահարող «Նովիչոկ» թույնից մահացած բրիտանուհի Դոն Սթերջեսի որդին նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով օգնել արդարության հասնելու, տեղեկացնում է The Daily Mirror-ը:

«Բրիտանական ոստիկանությունը կարծում է, որ իմ մոր մահվանը առնչություն ունեն Ռուսաստանի երկու քաղաքացիներ, որոնք ձեր պետության պաշտպանության տակ են: Ես խնդրանքով դիմում եմ ձեզ՝ սպաներին հնարավորություն տալ հարցաքննելու այդ մարդկանց: Իմ մայրն արժանի է, որ արդարությունը հաղթանակի»,- իր նամակում գրում է 20-ամյա Էվան Հոուփը:

Լրագրողների հետ զրույցում Հոուփը մեղադրել է նաև բրիտանական կառավարությանը, որն իր ընտանիքին ոչ մի աջակցություն չի ցուցաբերել: «Ես ինձ դավաճանված եմ զգում իշխանությունների կողմից:  Գիտեմ, նրանք օգնում են Սկրիպալներին, և ես դրա համար շատ ուրախ եմ: Բայց իմ ընտանիքը երբեք որևէ աջակցություն չի ստացել, մենք ոչինչ չենք ստացել ոչ Թերեզա Մեյից, ոչ կառավարությունից՝ ոչ մի հեռախոսազանգ կամ նամակ: Գործի վերաբերյալ բոլոր լուրերը մենք ստանում ենք նորություններից, ինչպես մյուս քաղաքացիները»,- ասել է Հոուփը:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Բրիխը կսպասարկի «Ռեալ» — «Այաքս» պատասխան հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»-ը աստղային տրանսֆերային փոխանակություն է պատրաստում’