‘Էստոնիան ԱՄՆ-ին է հանձնել կիբեռհանցագործության մեջ կասկածվող անձին’

927

Էստոնիան ԱՄՆ-ին է հանձնել իր երկրի քաղաքացի Վլադիմիր Չաշչինին, ում Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազությունը կիբեռխարդախների խմբի ղեկավարն է համարում: Այդ հանցախումբը ավելի քան 100 երկրներում «վարակել» է մոտավորապես» 4 մլն համակարգիչ:

Տուժածների թվում է NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը, որը  ստիպված է եղել իր համակարգիչների նորոգման վրա ծախսել ավելի քան 65 հազար դոլար: Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-ում «վարակվել» է կես միլիոնից ավելի համակարգիչ:

34-ամյա Չաշչինի հանցակիցները համարվող անձինք նույնպես Էստոնիայի քաղաքացիներ են, որոնք ևս ձերբակալվել են էստոնական իշխանությունների կողմից և Միացյալ Նահանգներին են հանձնվել ավելի վաղ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Spiegel. Մերկելը չի բացառում Բրիտանիայի ելքը ԵՄ-ից’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինան, ԵՄ-ն և ԱՄՆ-ը չեն ճանաչում ընտրությունների արդյունքները Լուգանսկում և Դոնեցկում ‘