Էրդողանը Կիևում պաշտպանել է Ուկրաինային և թույլ է տվել «Բայրաքթար» արտադրել

481

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աջակցություն է հայտնել Կիևին և իր միջնորդությունն է առաջարկել ռուսաստանա-ուկրաինական լարվածությունը կարգավորելու հարցում։

Նա շեշտել է, որ Անկարան, նախկինի պես, հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, մասնավորապես՝ Ղրիմը համարում է նրա անքակտելի մասը։

Էրդողանի այցի ընթացքում մի ամբողջ շարք պայմանագրեր են ստորագրվել, այդ թվում՝ Ուկրաինայում գործարան կառուցելու վերաբերյալ՝ թուրքական ռազմական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրոթյան համար։

Կրեմլում ավելի վաղ հայտարարել են, որ Կիևին այդ զենքի մատակարարումը համարում են Դոնբասում իրավիճակի ապակայունացման իրական սպառնալիք։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՔրեական գործ՝ ընդդեմ լեհ դատավորի
Հաջորդ հոդվածըՁեր առաջնորդը ո՞ր կուսակցությունից է եղել. ՉԻ