Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են ՌԴ նախագահի Թուրքիա այցի մասին

361

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է ՌԴ նախագահի Թուրքիա կատարելիք այցի մասին։

Այդ մասին հաղորդել է Թուրքիայի առաջնորդի գրասենյակը նախագահների միջև հեռախոսազրույցից հետո։

Հաղորդագրության մեջ այցի ժամկետները չեն նշվում։

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը և Պուտինը քննարկել են հացահատիկային գործարքը, հավելում է Թուրքիայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՔննարկել են Նիգերի դեմ հնարավոր գործողությունը
Հաջորդ հոդվածըԹրամփի մամուլի ծառայությունը ԱՄՆ-ը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ