Էրդողան․ Արևմուտքը մեղավոր է Գազայում «երեխաների սպանության» հարցում Իսրայելին աջակցելու համար

220

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Արևմուտքի երկրներին Գազայի հատվածում Իսրայելին «երեխաների սպանության հարցում անվերապահորեն աջակցելու» համար։

«Արևմուտքի երկրներն Իսրայելին անվերապահորեն աջակցում են երեխաների սպանության հարցում։ Միջազգային կազմակերպությունները և լրատվամիջոցները ոչ մի բառ չեն կարող ասել  ի պաշտպանություն իրենց սպանված գործընկերների։ Հենց նրանք են տարիներ շարունակ մեզ դասախոսություն կարդում դեմոկրատիայի և իրավունքի մասին։ Նրանք չէի՞ն, որ խոսում էին խոսքի ազատության մասին։ Գազան լակմուսի թուղթ ծառայեց գլոբալ համակարգի համար։ Այն, ինչի ականատեսը մենք դարձանք, ցույց տվեց շատ կառույցների իրական դեմքը՝ արևմտյան դեմոկրատիայից մինչև գլոբալ կորպորացիաներ։ ՄԱԿ-ն ինստիտուցիոնալ տեսակետից չդիմացավ Գազայի փորձություններին»,- հայտարարել է թուրք նախագահն Անկարայում ելույթի ժամանակ։

Նախորդ հոդվածըԴեկտեմբերի 4-ին Գազայից դուրս գալու թույլտվություն է ստացել ավելի քան 500 մարդ
Հաջորդ հոդվածըԻնդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել է 11 մարդ