‘Էրիկ Աբիդալ. «Իմ մասին տարածված տեղեկություններն ինձ դուր չեն գալիս»’

948

Էրիկ Աբիդալ. «Իմ մասին տարածված տեղեկություններն ինձ դուր չեն գալիս»

«Օլիմպիակոսի» պաշտպան Էրիկ Աբիդալը հերքել է այն տեղեկությունը, որի համաձայն՝ նա ձմռանը կավարտի ֆուտբոլային կարիերան և կվերադառնա «Բարսելոնա»,- տեղեկացնում է Goal.com-ը:

«Ճիշտ չէ, որ ավարտելու եմ կարիերաս: Իմ մասին տարածված տեղեկություններն ինձ դուր չեն գալիս: Եթե ես Բարսելոնայում եմ, դա այն պատճառով է, որ ես այստեղ եմ ապրում»,- El Prat օդանավակայանում լրագրողներին ասել է Աբիդալը:

Նշենք, որ Աբիդալի՝ «Օլիմպիակոսի» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2016 թվականի ամռանը:

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանը վարել է Կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ինտերը» Մացարիին հեռացրել է մարզչի պարտականությունից’