‘Է. Շարմազանով. ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու’

3099

Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հայտարարել է, որ առճակատումից խուսափելու համար իրենց կուսակցությունը որոշում է կայացրել չառաջադրել վարչապետի թեկնածու մայիսի 1-ին կայանալիք ընտրություններին։

«Մենք չենք առաջադրի թեկնածու։ Ում կքվեարկենք՝ կապված է, թե ովքեր են առաջադրված և ինչ ծրագրով հանդես կգան», ֊ հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։

Նախորդ հոդվածը‘Կորեաների առաջնորդները խաղաղություն են խոստանում’
Հաջորդ հոդվածը‘ALDE-ն ողջունում է Հայաստանի ժողովրդին’